
Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը The Atlantic-ի խմբագրին պատահաբար ներառել է ընդհանուր չաթում, որտեղ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են Եմենում հութի ապստամբներին հարվածելու գաղտնի ծրագրերը, գրում է BBC-ին։
Սկզբում Atlantic-ի խմբագիր Ջեֆրի Գոլդբերգն ինքը ծավալուն հոդված է գրել այս միջադեպի մասին, իսկ հետո տեղեկությունը հաստատել է հենց Սպիտակ տունը։
«Մենք ուսումնասիրում ենք, թե ինչպես է խոսակցությանը ավելացվել օտար հեռախոսահամար»,- ասել է Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Բրայան Հյուզը:
«ԱՄՆ ազգային անվտանգության ղեկավարներն ինձ ընդգրկեցին Եմենում սպասվող ռազմական հարվածների մասին խմբակային զրույցի ժամանակ: Ես չէի կարծում, որ դա կարող է ճիշտ լինել: Բայց հետո ռումբերն սկսեցին ընկնել»,- գրել է Գոլդբերգն իր հոդվածում:
Signal մեսենջերի զրույցի մասնակիցները կարող էին լինել ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսը և այլք:
Զրույցի չաթում, որտեղ լրագրողը պատահաբար ընդգրկվել է, քննարկումները տեղի են ունեցել մարտի 15-ին՝ Միացյալ Նահանգների կողմից Եմենի հութի ապստամբների վրա ձեռնարկված զանգվածային հարվածներից առաջ:




