ԿարևորՔաղաքական

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը գնում է խաղաղության, ոչ թե պատերազմի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի, և Պաշտպանության նախարարությանը հստակ հանձնարարական է տվել ոչ մի խախտում չանել։

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է։ Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Հայաստանը գնում է խաղաղության եւ ոչ թե պատերազմի»,-նշված է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Ավելի վաղ՝ ՀՀ վարչապետը հայտարարել է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության համաձայնագրի՝ արդեն իսկ համաձայնեցված նախագիծը։ 

Կարդացեք նաև

Back to top button