ԿարևորՄիջազգային

«Ազատություն» ռադիոկայանը դատարանում վիճարկում է իր ֆինանսավորման դադարեցումը. BBC

«Ազատություն/Ազատ Եվրոպան» (РСЕ/РС) դատական հայց է ներկայացրել ԱՄՆ գլոբալ մեդիայի գործակալության դեմ՝ արգելափակելու համար մեդիակորպորացիայի ֆինանսավորումը դադարեցնելու փորձերը։

Հայցադիմումում նշվում է, որ «Ազատությանը» միջոցներ տրամադրել է Կոնգրեսը։ ԱՄՆ Սահմանադրությունն եւ դաշնային օրենքները սահմանում են, որ դաշնային ծախսերը որոշելը Կոնգրեսի բացառիկ իրավունքն է։

Հայցը քննարկվելու է ԱՄՆ Կոլումբիայի շրջանային դատարանում։

«Այսօր ժամանակն է չնահանջել Ամերիկայի հակառակորդների քարոզչության ու գրաքննության առաջ։ Կարծում ենք, որ օրենքը մեր կողմում է եւ աշխարհով մեկ բռնակալները վաղաժամ են տոնում մեր մահը»,- հայտարարել է РСЕ/РС նախագահ Սթիվեն Կապուսը։

«Ազատություն/Ազատ Եվրոպա», «Ազատ Ասիա» եւ «Ամերիկայի ձայն» ռադիոկորպորացիաները տասնամյակներ շարունակ ֆինանսավորվել են ԱՄՆ գլոբալ մեդիայի գործակալության կողմից։ Նախագահ Թրամփը ֆինանսավորումը դադարեցնելու մասին հրամանագիր է ստորագրել։

Կարդացեք նաև

Back to top button