ԿարևորՀասարակություն

ՀՀ ԶՈՒ կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված միջոցառում՝ Վաշինգտոնում

Մարտի 4-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված միջոցառում, որին ամերիկյան կողմից մասնակցում էր Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Մայքլ Վեներդին, հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել փոխդեսպան Արմեն Տեփանյանը և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Հրայր Գեղամյանը։ Միջոցառմանը մասնակցել են ԱՄՆ-ում հավատարմագրված դեսպանությունների ռազմական կցորդները, Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի թեմական պատվիրակ Վիգեն արքեպիսկոպոս Հայկազյանը և եկեղեցու հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Կարապետյանը, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչները։

Միջոցառմանը հետևել է հյուրերի համար կազմակերպված ընդունելություն։

Կարդացեք նաև

Back to top button