Սփյուռքի ձայնը

Թրամփի երկրորդ շրջանը. հայ համայնքի  սպասելիքներն ու մարտահրավերները. «Սփյուռքի ձայնը»

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն բազմաթիվ հարցեր է առաջացնում նաև հայկական համայնքում։

«Կալիֆոռնիա կուրիեր» պարբերականի խմբագիր և հասարակական գործիչ Հարութ Սասունյանի հետ հեռախոսազրույցում քննարկեցինք ամերիկահայության առջև ծառացած մարտահրավերները և հնարավորությունները: Սասունյանը զգուշացնում է, որ չափազանց շատ բան չպետք չէ սպասել Թրամփից և նրա վարչակազմից, չնայած որ այնտեղ երեք հայամետ գործիչներ կան:

«Նա անկանխատեսելի նախագահ է, շատ հաճախ որոշումներ կայացնում է արագ և ինքնուրույն», — նշում է Սասունյանը: Խոսելով ադրբեջանական լոբբիստական ջանքերի մասին՝ Սասունյանը շեշտում է դրանց ֆինանսական հզորությունը:

«Մենք այդքան մեծ հնարավորություններ չունենք, մեր համակիրները հայկականությունը գնահատողներն են», — ասում է նա: Նա հիշեցնում է Բոբ Մենենդեսի՝ հայ համայնքի ամենամեծ պաշտպաններից մեկի ձերբակալության մասին։ Նա դատապարտվել է կաշառք վերցնելու համար, թեև «որևէ վարկած հայկական շրջանակից գումար վերցնելու, չի շրջանառվում»:

Անդրադառնալով Հայաստան-Սփյուռք հարաբերություններին՝ Սասունյանը նկատում է, որ այսօր այդ հարաբերություններում խնդիրներն այնքան շատ են, որ ամերիկյան կառավարությունում Հայաստանի ծրագրային առաջնահերթություններին միասնական անդրադարձ չի լինում:

«Մենք բարձրաձայնում ենք մեր գերիների, արցախցիների՝ Արցախ վերադարձի մասին և այլն», — ասում է նա:

Հայկական համայնքը շարունակում է առաջ տանել իր օրակարգը՝ չնայած նոր վարչակազմի հետ աշխատելու մարտահրավերներին և ադրբեջանական լոբբիի ուժեղ ազդեցությանը:

Կարդացեք նաև

Back to top button