ԿարևորՄիջազգային

Հռոմի Ֆրանցիսկոս պապի վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն

Հռոմի Ֆրանցիսկոս պապը վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բայց կայուն, հայտնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։

«Հռոմի պապի վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն, սուր շնչառական նոպաները չեն կրկնվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նա գիտակից վիճակում է։ Նախօրեին Ֆրանցիսկոս պապն ընդունել էր Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինին «աշխատանքային հարցերով»։

Փետրվարի 14-ին 88-ամյա Ֆրանցիսկոս պապն այցելել էր Հռոմի Gemelli կլինիկա` հետազոտություն անցկացնելու և հիվանդանոցային պայմաններում բրոնխիտի բուժումը շարունակելու համար: Ավելի ուշ հետազոտությունները նոր սկսվող երկկողմանի թոքաբորբ էին ցույց տվել։

Կարդացեք նաև

Back to top button