ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Շատ հարցերի պատասխանող ու մեկ հարց թողնող ֆիլմը․ «Վազգեն. վերջին Սպարապետը»՝ շուտով մեծ էկրանին

Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է՝ Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրը։ Ֆիլմի սյուժեի առանցքում Վազգեն մարդն է, որդին, զգայուն հորեղբայրը, տաղանդավոր գրողը, սիրող տղամարդը, ռազմական և պետական գործիչը։ Ներկայացվում են նրա կյանքի գրեթե բոլոր փուլերը, որոնք միահյուսված են երկրի նորագույն պատմության նշանակալի իրադարձություններին։

Ինչո՞ւ վերջին Սպարապետ։ «Որևէ ենթատեքստ չկա»,-ասում է «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմի պրոդյուսեր Նոնո Սարգսյանը։

«Վազգեն Սարգսյանը 20-րդ դարի վերջին սպարապետն էր։ Մահացել է 21-րդ դար «մտնելուց» երկու ամիս առաջ։ Որևէ ենթատեքստ չունի, չէր կարող ունենալ, հատկապես հաշվի ունենալով, թե ֆիլմն ինչպիսի մարդու մասին է. այնքան հույս ու լույս կար, որ չէր կարող ֆիլմն այդպես անհույս գաղափար ունենալ իր մեջ»,- ասաց նա։

Նոնո Սարգսյանն ասում է՝ հորեղբոր ներկայությունն ամեն իրավիճակում զգացել է, երբեմն մտքում վիճել, զրուցել։

«Ինքը մեզ համար ապրում է, ու զատիկին, երբ սեղան ենք նստում, իր տեղը  միշտ պահված է»։

Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է՝ Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրը։

Ֆիլմը պատմում է Ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի կյանքի մասին՝ հիմնված իրական փաստերի վրա։

Սցենարի հեղինակ Լևոն Գալստյան․ «Սյուժեի առանցքում Վազգեն մարդն է, որդին, զգայուն հորեղբայրը, տաղանդավոր գրողը, սիրող տղամարդը, ռազմական և պետական գործիչը։ Ներկայացվում են նրա կյանքի գրեթե բոլոր փուլերը, որոնք միահյուսված են մեր երկրի նորագույն պատմության նշանակալի իրադարձություններին»։

Սպարապետի կերպարը մարմնավորել է ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանը։ Ասում է՝ դերի վրա աշխատելիս շատ ընդհանրություններ է գտել իր և Վազգենի միջև։ Դրա համար էլ կերպարից դեռ չի կարողանում լիովին անջատվել։

«Եթե կարելի է՝ մի քիչ գլուխ գովեմ, մեր մեջ շատ ընդհանրություններ եմ նկատել։ Փորձել եմ չկրկնօրինակել, որ չվերածվի «տնազի», այլ մի փոքր ուրիշ տեսանկյունից անել։ Սա երազանքի դեր է և ոչ բոլորին է բախտ վիճակված։ Կերպարը կերտելիս ծանր ցավեր եմ ապրել ու մեծ դժվարությամբ փորձել եմ դա հաղթահարել, որովհետև նման կերպարներ հազար տարին մեկ անգամ են ծնվում: Փորձել եմ հասկանալ միտքը, հոգին, էությունը, ինչ տեսակ տղամարդ էր նա, ինչպես էր մտածում։ Այդ ամենը հասկանալուց ու շատ նյութեր նայելուց հետո նորից եկանք այն համոզման, որ մենք, կարծես, առաջնորդ չենք սիրում»։

Եթե Խորեն Լևոնյանի դեպքում դերը ստանձնելու առումով «փրկում էր» արտաքին նմանությունը, ապա Մարջան Ավետիսյանի դեպքում կերպար ստանալը չափազանց դժվար էր․ դա փորձել են ապահովել դիմահարդարների և այլ մասնագետների շնորհիվ։

«Չափազանց մեծ է պատասխանատվությունը՝ հանդես գալ այդ կարևոր դերում։ Իզուր չէ, որ ասում են՝ Գրետա մայրիկը բոլորի մայրիկն է։ Այն շատ կարևոր կերպար է եղել ոչ միայն իր ընտանիքի, Վազգենի, այլև հայ ազգի համար։ Հուսամ, որ կարողացել եմ փոխանցել Գրետա մայրիկի մեծ սերն ընտանիքի, որդու և հայրենիքի հանդեպ, որն ունեցել է»,-ասաց դերասանուհին։

Դերասանուհին խոստովանում է, որ յուրահատուկ էմոցիաներ է ապրել կերպարը ստեղծելիս։

«Ես ամսի հինգին շատ վախենալով եմ գալու պրեմիերային։ Իսկ ֆիլմում կրում եմ Գրետա Մայրիկի ամուսնական մատանին, որն այսօր էլ ինձ հետ է, այդ պատասխանատու օրերին միշտ կրում եմ»,- ասաց դերասանուհին:

Սցենարի հեղինակ Լևոն Գալստյանը նկատում է՝ եթե ռազմական ու քաղաքական գործիչ Վազգենին գիտեն բոլոր սերունդները, ապա ոչ բոլորը գիտեն գրող Վազգեն Սարգսյանին։ Ֆիլմում անդրադարձ կա նաև այդ կերպարին։

«Ուրախ եմ, որ այս ֆիլմը հնարավորություն կտա ծանոթանալ նրա գրականության որոշ պատառիկների, որոնք, ըստ էության, նրա կերպարի մի մասն են, բացում են շատ հետաքրքիր շերտեր այդ մարդու՝ որպես գրողի աշխարհայացքի, մտածողության, աշխարհի ընկալման, ընդհանրապես մարդկանց նկատմամբ վերաբերմ«Վազգեն. վերջին Սպարապետը»ունքի, կնոջ, հայրենիքի նկատմամբ վերաբերմունքի։ Նրա գրականությունը շատ բազմաշերտ է»։

Ֆիլմում անդրադարձ կա նաև Սարգսյանի կնամեծար լինելուն։ Սցենարի հեղինակն ասում է՝ Վազգեն Սարգսյանն իր բոլոր դրսևորումներում բուռն էր՝  և զգացմունքների, և ռազմական գործունեության մեջ։ Բուռն էր նաև սիրային թեմաներում։

«Կան, ընդ որում, մի քանի տեսարաններ։ Իհարկե, ականատեսը չեմ եղել, բայց ինձ շատ են օգնել հարազատներն իրենց հետաքրքիր պատմություններով։ Մենք, համենայնդեպս, փորձել ենք հյուսել արժանահավատ պատմություններ, որտեղ գեղարվեստական հորիվածքի հատվածները ոչ թե շեղում են իրականությունից, այլ լրացնում են այն օղակները, որոնք, բնականաբար, բացակա են որևէ գրավոր աղբյուրում»,- ասաց նա։

«Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմը հովանավորներ չի ունեցել, քանի  որ դրա կարիքը չի եղել, ամեն ինչ արվել է «Genetic production»-ի կողմից։ ֆիլմի հեղինակ և պրոդյուսեր Նոնո Սարգսյան․

«Ինչպես հորեղբայրս էր ասում, բողոքելու փոխարեն ամեն մարդ իր մեկ հատիկ մոմը պետք է վառի, ու Հայաստանը կհայտնվի լույսերի մեջ։ Ինձ համար այս ֆիլմն իմ առաջին մոմն էր, և հույս ունեմ, որ շարունակական կլինի։ Փորձել եմ Սպարապետին ներկայացնել իմ աչքերով: Շատերի համար բացահայտում կլինի»,-ասաց նա։

Նոնո Սարգսյանը փորձել է նրբորեն շրջանցել Վազգեն Սարգսյանի քաղաքական գործունեությունը։ Կարծում է՝ քաղաքական հարցերն իր հայացքով, իր տեսանկյունից ներկայացնելու իրավունք չունի. ամեն բան սուբյեկտիվ կլիներ։ Իսկ ասուլիսի ավարտին սցենարի հեղինակը մի դրվագի վրա է ուշադրություն հրավիրում ․

«Թե ինչից էր վախենում այդ մարդըհիշեք իմ ասածը և ուշադիր նայեք ֆիլմը»։

Կարդացեք նաև

Back to top button