Երկրորդ շնչառություն

50+ տարեկանների համար՝ անվճար թվային գրագիտության դասընթաց․ «Երկրորդ շնչառություն»

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնն առաջարկում է բազային համակարգչային գիտելիքներ ստանալու անվճար դասընթաց ավագ սերնդի ներկայացուցիչների համար:

Դասընթացը ներառում է ամենաառաջին քայլերից մինչև անհրաժեշտ հմտությունների ուսուցանումը: «Ինչպես ենք ճիշտ միացնում և անջատում համակարգիչը, ինչպես ենք օգտվում մկնիկից, էլեկտրոնային հասցե բացել, ստուգել և ուղարկել նամակները»,- դասընթացի մանրամասներն ներկայացնում համակարգող Սիրանուշ Միսակյանը՝ ավելացնելով, որ 50 և ավելի տարեկան ցանկացած անձ, անկախ այն հանգամանքից աշխատում է, թե արդեն կենսաթոշակառու է, ունի որոշ գիտելիքներ, թե բոլորովին նորեկ է այս ոլորտում, կարող է դառնալ անվճար այս նախագծի շահառու:

Ծրագրի շահառու Սիրանուշ Չանգալյանի խոսքով, այսօր հաջողությամբ աշխատում է, բայց որոշում է կայացրել կատարելագործել հմտություններն, որպեսզի առանց կողմնակի օգնության կարողանա իրենց անհրաժեշտ բոլոր գործողությունները կատարել համակարգչով:

Շատերն են փորձել ետ պահել տիկին Սիրանուշին թվային հմտությունները կատարելագործելու մտքից, բայց նա անվարան անցել է դասընթացը և այսօր վայելում է համակարգչով անխոչընդոտ աշխատելու բերկրանքը:

«Ես իրենց ասացի, գիտեմ, բայց կան բաներ, որ չգիտեմ, եթե նոր բան էլ չլինի, ոչինչ, կկրկնեմ: Շատ օգտակար է եղել ինձ համար, օրինակ, արդեն հստակ գիտեմ, թե որն է սպամը, ինչը բացեմ, ինչը չի կարելի է»,- անկեղծանում է տիկին Սիրանուշը:

Ս. Միսակյանը տեղեկացնում է, որ խմբերում ներառվում են սովորաբար մինչև 15 հոգի, դասընթացը տևում է երկու ամիս, երկու ժամ տևողությամբ, շաբաթական երկու հանդիպումով: Բոլոր ցանկացողները կարող են դիմել իրենց +37493 55 68 10 հեռախոսահամարով կամ այցելել ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, որտեղ անցկացվում են դասընթացները:

Կարդացեք նաև

Back to top button