Ձեր փաստաբանը

Երեխաների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում․ ՄԻՊ այլընտրանքային զեկույցի հիմնական շեշտադրումները․ «Ձեր փաստաբանը»

ՀՀ Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան վավերացրել է 1993 թվականին՝ պարտավորություն ստանձնելով համապատասխանեցնելու իր ներպետական օրենքները և պրակտիկան Կոնվենցիայի պահանջներին։ Հետագայում վավերացրել է նաև երկու կամընտիր արձանագրությունները։ Կոնվենցիայի և կից երեք արձանագրությունների՝ անդամ պետությունների կողմից կատարման նկատմամբ վերահսկողությունն (մշտադիտարկումը) իրականացնում է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն։ ՀՀ պարտավոր է պարբերաբար ներկայացնել զեկույցներ Կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտավորությունների կատարման մասին։

Ե՞րբ է ներկայացվելու ՀՀ հաջորդական զեկույցը և որքանո՞վ են կատարվել զեկույցում ներառված առաջարկությունները։

2013-2024թթ․ ժամանակահատվածի վերաբերյալ նախորդ տարի ՄԻՊ-ը ներկայացրել է այլընտրանքային զեկույց՝ իր մոնիտորինգային մանդատի շրջանակներում։ Նախ, նշենք, թե ո՞ր դեպքերում է ներկայացվում այլընտրանքային զեկույցը։

Այլընտրանքային զեկույցը պարունակում է տեղեկատվություն՝ կապված երեխաների բռնության, երեխաների աղքատության, երեխաների լսված լինելու իրավունքի, կրթության, անչափահասների արդարադատության և այլն հետ։ Ի՞նչ սկզբունքով են ընտրված այս հիմնախնդիրները։

Եկեք անդրադառնանք նշվածից մի քանիսին․ բռնության բոլոր ձևերից երեխաների պաշտպանությունը․ ի՞նչ միոջացառումներ են կատարվել ներպետական մակարդակում, ի՞նչ խնդիրներ է բարձրացնում ՄԻՊ-ն այս առնչությամբ և ի՞նչի վրա է ուշադրություն հրավիրում ՄԻՊ-ն այլընտրանքային զեկույցում այս համատեքստում։

Երեխաների աղքատությունը Հայաստանի ներկայիս հիմնական խնդիրներից է։ Վիճակագրական տվյալների համաձայն 2022թ․-ին երեխաների աղքատությունը կազմել է 32.2%, իսկ 1.9%-ը` ծայրահեղ աղքատության մեջ։ 2023թ․-ին երեխաների 31.7 %-ը ապրել են աղքատության մեջ, իսկ 1.8-ը՝ ծայրահեղ աղքատության մեջ։

Այս հարցերի հետ կապված Պաշտպանը առաջարկել է ի թիվս այլոց, ավելի մեծ ֆինանսական ռեսուրսներ հատկացնել երեխաների աղքատությանը վերջ դնելու նպատակով, բոլոր երեխաներին, ովքեր սոցիալական աջակցության  կարիք ունեն ֆինանսական միջոցներ հատկացնել, և այլն։ Որո՞նք պետք է լինեն առաջարկությունները հետևողականորեն իրականացնելու քայլերը։

Երեխայի լսված լինելու իրավունքը․ առկա են խնդիրներ կապված ընատնեկան օրենսգքրի, բժշկական օգնության, հոգեբուժական ծառայությունների վերաբերյալ օրենսդրության մեջ փոփոխություներ կատարելու հետ, մասնավորապես, երեխայի կարծիքը հաշվի առնելու հանգամանքը՝ կապված վերջինիս հասունության հետ։ Ի՞նչ առաջարկություննր են կատարվում այս առնչությամբ։

Երեխաների կրթությունը․ բարձրացվում են հատկապես նախադպրոցական հաստատությունների ենթակառուցվածքային հիմնախնդիրները, Արցախից տեղահանված երեխաների կրթության իրավունքի իրացման ապահովումը և այլն։ Խնդրում եմ ավելի ամբողջական ներկայացրեք կրթական իրավունքի իրացման հետ կապված հիմնախնդիրները։

ՄԻՊ-ի կողմից յուրաքանչյուր իրավունքի հետ կապված այլընտրանքային զեկույցում ներկայացվում են առաջարկություններ։ Այս առաջարկությունների կատարման հասցեատերը՝ պետությունն է։ Կոմիտեի կողմից եզրափակիչ մեկնաբանությունների մեջ վերջիններիս ներառումը՝ երաշխի՞ք է, որպեսզի պետությունը առավել հետևողական լինի՞ այս խնդիրների լուծման նկատմամբ։

«Ձեր փաստաբանը» հաղորդման հյուրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Ժաննա Հակոբյանն է:

Կարդացեք նաև

Back to top button