Delta Airlines ավիաընկերության Bombardier CRJ900LR ինքնաթիռը Տորոնտոյի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելիս շրջվել է: Տուժել է 18 մարդ, հայտնում է BBC-ին։
AFP-ին բժիշկները հայտնել են, որ մեկ երեխա, 60-ն անց տղամարդ և 40-ամյա կին լուրջ վնասվածքներ են ստացել։
Օդանավում եղել է 76 ուղևոր և անձնակազմի չորս անդամ, որոնց մեծ մասը տարհանվել է առանց վնասվածքների։
Վթարի պատճառը դեռ պարզ չէ։ Կանադայի տրանսպորտի անվտանգության գործակալությունը հետաքննություն է սկսել։ Լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել, որ ինքնաթիռը կարող էր շրջվել վայրէջքի ժամանակ ուժեղ անցողիկ քամու պատճառով, սակայն իշխանությունները դա չեն հաստատել։
«Շատ կարևոր է, որ ենթադրություններ չանենք», — ասել է օդանավակայանի հրշեջ ծառայության ղեկավար Թոդ Այթկենը:
Սա վերջին մեկ ամսում չորրորդ օդային պատահարն է Հյուսիսային Ամերիկայում։ Դրանցից ամենաողբերգականը Վաշինգտոնի Ռեյգանի օդանավակայանի թռիչքուղու մոտ մարդատար ինքնաթիռի եւ ռազմական ուղղաթիռի բախումն էր, որի հետևանքով զոհվեց 67 մարդ:




