ԿարևորՄիջազգային

Եվրոպան անմիջականորեն չի մասնակցի Ուկրաինայի հարցով բանակցություններին

Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հայտարարել է, որ Եվրոպան ֆիզիկապես ներկա չի լինի Ուկրաինայի հարցով բանակցություններին։

«Իսկ կունենա՞ն Ուկրաինան և Եվրոպան իրենց դերը, իհարկե, կունենան»,-մեջբերել է նրա խոսքերը CNBC News-ը։

Ըստ Քելլոգի, այժմ խաղաղության բանակցությունների նկատմամբ կա «երկվեկտոր» մոտեցում․ ԱՄՆ պաշտոնյաները դաշնակիցների հետ միասին աշխատում են Ռուսաստանի և Ուկրաինայի հետ առանձին–առանձին:

Քելլոգը նշել է, որ թեև Եվրոպան ֆիզիկապես ներկա չի լինի բանակցությունների սեղանին, տարածաշրջանի շահերը հաշվի կառնվեն։ «Մենք չենք ցանկանում քննարկումների մեջ մտնել մեծ թվով մասնակիցների հետ »,- ասել է նա։

Քելլոգը նաև ասել է, որ Մյունխենի անվտանգության համաժողովին իր մասնակցության նպատակը Ուկրաինայից և Եվրոպայից կարծիքներ հավաքելն է։ «Երբեմն ԱՄՆ-ն խնդիր ունի՝ տեսնում է [խնդիրը] միայն իր պրիզմայով»,- խոստովանել է հատուկ ներկայացուցիչը։

Կարդացեք նաև

Back to top button