
Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը` Աթենք) Նիկոսիայում այցելել է Կիպրոսի Ներկայացուցիչների Պալատի և Հունաստանի խորհրդարանի կողմից համատեղ նախաձեռնած “1974; հիշողությունը մարդկության միակ հայրենիքն է” ( 1974: Η Μνήμη είναι η μόνη πατρίδα των Ανθρώπων) վերտառությամբ ցուցահանդես։



Ցուցահանդեսը նվիրված է 1974 թ. հեղաշրջման և թուրքական ներխուժման 50-ամյակին։ Ներկայացվում է կյանքը Կիպրոսում 1974 թ-ից առաջ և հետո. հեղաշրջումը, ներխուժումը, բռնի տեղահանությունը և անհետ կորածների պատմությունն ամբողջապես ներկայացվում են ցուցանմուշների հրաշալի հավաքածուների, այդ թվում Կիպրոսի տարբեր բնապատկերների, լուսանկարների, պաշտոնական փաստաթղթերի, գրքերի, նամականիշների, պաստառների, արվեստի նմուշների, կինոպատկերների ողբերգությունը վերապրածների վկայությունների միջոցով։




