
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի երկրորդ հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան՝ պահանջելով լիարժեք փոխհատուցում շրջակա միջավայրի և կենդանական աշխարհի զանգվածային ոչնչացման համար: Այս հայցադիմումը նոր չէ, Ադրբեջանը 2023-ին երկու գործ է հանձնել միջազգային արբիտրաժային դատարան՝ հղումներ անելով Բեռնի կոնվենցիային և Էներգետիկ խարտիային՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։ Նրա խոսքով՝ միջազգային այս ատյանը միակն է, որտեղ հարձակվողի դերում հանդես է գալիս Ադրբեջանը։ Հայաստանն այս դատարան հայց չի ներկայացրել, բայց ունի այդ հնարավորությունը։




