
Ստանալ գեղհաղորդիչ նյութեր՝ օգտագործելով ԱԲ մեթոդները, մասնավորապես նեյրոնային ցանցերը, հետազոտության, այսպես ասենք, թիրախում ոչ ստանդարտ նեյրոնային ցանցերն են։
Հետազոտող Արամ Սարգսյանն ընդգծում է՝ հետազոտում են այն ուղղությունները, որտեղ նեյրոնային ցանցերի մեջ ներկառուցում են քիմիայի, ֆիզիկայի օրենքները։
Լաբորատորիայում հետազոտություններ են անում՝ կիրառելով ֆիզիկային տեղեկացված նեյրոնային ցանցեր։ Այսօր աշխարհում բազմատեսակ գերհաղորդիչ նյութեր կան, որոնք, սակայն, կարող են աշխատել կա՛մ շատ ցածր ջերմատիճանային պայմաններում, կա՛մ շատ բարձր ճնշման։ Հետևաբար, դրանց զանգվածային կիրառումը դառնում է թանկարժեք ու դժվար, և այդ նյութերի ամբողջ ներուժը դեռևս հնարավոր չէ լիարժեքորեն օգտագործել։
Իսկ ներուժը շատ մեծ է, քանի որ այս նյութերը կիրառվում են այնպիսի տեխնոլոգիաներում, ինչպիսիք ենք, օրինակ, քվանտային համակարգիչները և մագնիսալևիտացիոն գնացքները։ Ցանկանում են ստանալ գերհաղորդիչներ, որոնք աշխատում են նորմալ մթնոլորտային ճնշմանը մոտ պայմաններում և հնարավորինս բարձր ջերմաստիճաններում։
Գիտնականներն ասում են՝ մյուս նպատակը նոր մեթոդաբանություն, նոր ալգորիթմներ ստեղծելն է, որպեսզի դրանց միջոցով հնարավորություն ստանան նախագծելու նմանատիպ կայուն նյութեր։ Եվ հենց այստեղ է, որ սովորական արհեստական բանականությունը հզորացնում է՝ դրա մեջ ներկառուցելով քիմիայի և ֆիզիկայի համապատասխան օրենքները։ Այսպիսով, ստանում են արհեստական բանականության մոդելներ, որոնք գիտեն, թե տվյալ գործընթացներում քիմիան և ֆիզիկան ինչպես են աշխատում, ինչ օրենքներ են գործում։
Գիտության պատմության մեջ շատ են դեպքերը, երբ մարդիկ սահմանների մեջ են փորձում արդյունքներ ստանալ, բայց հեղափոխական փոփոխություններից հետո պարզվում է, որ սահմանից դուրս էլ կան արդյունքներ։ ԱԲ կարող է այդ հնարավորությունը տալ, որպեսզի սահմաններն առաջ գնան՝ ասում է գիտնականը։
Գերհաղորդիչ նյութերի մասով ուսումնասիրություններ կան ոչ միայն ֆիզիկայում, այլ նաև քիմիայում։ Այս պահին գերհաղորդիչ հատկություն ունեցող լավագույն նյութը լանտանի պենտահիդրիդն է։
Ծրագրի շրջանակում ինֆորմացիաները կհավաքեն՝ բնութագրելու համար ներկայում եղած գերհաղորդիչ նյութերի տվյալները։ Կամբողջացնեն որոշակի հատկությունների ցանկը, որոնք կներառեն մեքենայական ուսուցման մեջ՝ փորձելով այսպես ասենք գտնել որոշակի կախվածություն հատկությունների, բյուրեղացանցի, այլ պարամետրերի միջև:




