ԿարևորՄիջազգային

ԱՄՆ պատժամիջոցներ է սահմանել ՄՔԴ գլխավոր դատախազի դեմ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ  Քարիմ Խանի դեմ, հայտնում է BBC-ին։

Բրիտանացի Խանի դեմ պատժամիջոցները ենթադրում են ԱՄՆ-ում նրա ակտիվների սառեցում եւ մուտքի արգելում, նախօրեին հայտնել է Արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը։

ՄՔԴ-ի աշխատակիցների դեմ պատժամիջոցների հրամանագիրը նախագահ Թրամփն ստորագրել էր փետրվարի 6-ին։ Պատճառը դատարանի կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության օրդեր տալն էր։

Կարդացեք նաև

Back to top button