
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Մյունխեն, հայտնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:
Մյունխենի անվտանգույթյան համաժողովը այս թեմայով ամենահեղինակավոր ու ամենախոշոր հավաքն է աշխարհում։ Այն անցկացվում է ամեն տարի` սկսած 1963 թվականից։
Այս հարթակում են քննարկվում արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանական քաղաքականության արդիական խնդիրները։
Այս տարվա համաժողովի նկատմամբ հետաքրքրությունը հատկապես մեծացել է մեկնարկից երկու օր առաջ, երբ ԱՄՆ վարչակազմը ակտիվ քայլեր սկսեց ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։
ԱՄՆ նաախագահ Դոնալդ Թրամփը հայտաարարել է, որ Մյունխենի համաժողովի շրջանակներում կայանալու է Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ԱՄՆ «բարձր մակարդակի մարդկանց» հանդիպում։
Կիեւից առայժմ հերքում են նման հանդիպման հնարավորությունը Ուկրաինայի նախագահի խորհրդաական Դմիտրի Լիտվինի շուրթերով։
Տես նաեւ Եվրոպան պետք է իր վրա վերցնի սեփական անվտանգության պատասխանատվությունը․ Փիթ Հեգսեթ




