ԿարևորՀասարակություն

Դպրոցներում դասերը ժամանակավորապես դադարեցնելու կարիք չկա. ԱՆ

Հանրապետությունում գրանցված գրիպը համահունչ է տվյալ սեզոնին, բռնկում չկա, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ըստ նրա՝ դպրոցներում դասերը ժամանակավորապես դադարեցնելու կարիք չկա։

«Այս պահին նման միջոցառումներ իրականացնելու ցուցումներ չկան, և գործընկերների հետ էլ ակտիվ աշխատում ենք՝ ԿԳՄՍՆ-ի հետ։ Ունենք շատ հստակ մեխանիզմներ, թե որ դեպքերում ենք անցնում հեռավար դասավանդման կամ դպրոցները ժամանակավորապես նաև դադարեցնելու, և այդ ընթացակարգերի համաձայն՝ եթե կարիքը լինի, միանշանակ, մենք կգնանք դրան. այս պահին նման կարիք չկա»,- ասել է առողջապահության նախարարը:

Կարդացեք նաև

Back to top button