Հայագիտակ

Հեքիաթները՝ երազային պատո՞ւմ, թե՞ փոխաբերություն. «Հայագիտակ»

Հեքիաթները՝ ժողովրդական թե հեղինակային, մեր կյանքի ուղեկիցներն են ծննդից մինչև մահ։ Նրանք վառ գույներով են լցնում մեր առօրյան՝ արթուն պահելով մեր երևակայությունը։ Ինչպե՞ս են ծագել հեքիաթները, մարդկության գոյության ո՞ր ժամանակահատվածում:

Հեքիաթագետ, պրոֆեսոր Ալվարդ Ջիվանյանը նախընտրում է հարցին մոտենալ ոչ բանագիտական կամ բանասիրական, այլ հոգեվերլուծական մոտեցմամբ։ Ըստ այդ մոտեցման՝ մշակույթի բոլոր ներկայացուցիչները պատմողներ են, ասացողներ են։ Հեքիաթի ծագումը նրանք բացատրում են, որպես երազին համարժեք։

Առհասարակ հեքիաթի ծագման մասին շատ տարբեր աղբյուրներ կան․ նրանցից մի մասի հետ գիտնականները համաձայն են, մի մասի հետ` ոչ։ Սակայն կարևորն այն ուղերձներն են, որոնք հեքիաթները փոխանցում են մարդկանց։

Կարդացեք նաև

Back to top button