
Ադրբեջանը հայց է ներկայացրել Հայաստանի դեմ Հաագայի մշտական արբիտրաժային դատարան, քանի որ, ըստ Բաքվի, Երեւանի կողմից վերահսկվող Ադրբեջանի տարածքներում [Արցախի Հանրապետության. խմբ] շրջակա միջավայրի լայնածավալ ոչնչացման ապացույց կա, հայտնում է Reuters-ը:
Ադրբեջանի ԱԳՆ այսօր տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանի «գործողությունները» «բացասաբար են ազդել կենդանական աշխարհի հարյուրավոր տեսակների և դրանց բնակավայրերի վրա… ներառյալ լայնածավալ անտառահատումները, էկոլոգիապես անարդյունավետ ծառահատումները, հանքարդյունաբերական աշխատանքները և հիդրոէլեկտրակայանների կառուցումը»:
Բաքուն կարծում է, որ սրանք «Բեռնի կոնվենցիայի» խախտում են։




