ԿարևորՄիջազգային

Ֆինլանդիայի առաջին «կանաչ» ջրածնի գործարանը սկսում է կոմերցիոն արտադրությունը

Ֆիննական P2X Solutions ընկերությունը սկսել է առևտրային «կանաչ» ջրածնի արտադրությունն իր ձեռնարկությունում, որն իր տեսակի մեջ առաջինն է երկրում և առաջիններից մեկը Եվրոպայում:

Եվրոպական մի շարք ընկերություններ, օրինակ՝ բրիտանական BP (BP.L) նավթային խոշոր ընկերությունը, չեղարկել կամ դադարեցրել են իրենց կանաչ ջրածնի նախագծերը աճող ծախսերի և այլ խոչընդոտների պատճառով:

«Մենք առաջիններից ենք Եվրոպայում, որ սկսել ենք նման մասշտաբի արտադրություն»,-Reuters-ին ասել է P2X Solutions-ի գործադիր տնօրեն Հերկո Պլիտը:

P2X-ը, որը անցյալ տարվանից պատկանում է շվեյցարական Alpiq էներգետիկ խմբին։ Նոր արտադրական գործարանը Արևմտյան Ֆինլանդիայում է, ունի 20 ՄՎտ արտադրական հզորություն և կներառի նաև մեթանացման կայան, որը կսկսի ավելի ուշ գործել:

Արտադրության համար օգտագործվում է վերականգնվող՝ քամու էներգիան, որը շատ է Ֆինլանդիայում, ինչը հնարավորություն է տալիս արտադրած ջրածինն անվանել «կանաչ»:

Հաստատությունը ստացել է 26 միլիոն եվրո ներդրումային դրամաշնորհ Ֆինլանդիայի տնտեսական հարցերի և զբաղվածության նախարարությունից, ինչպես նաև 10 միլիոն եվրո կապիտալ վարկ Ֆինլանդիայի կլիմայի հիմնադրամից։

Կարդացեք նաև

Back to top button