ԿարևորՔաղաքական

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի նախագիծը

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ 63 կողմ, 7 դեմ ձայնով ընդունել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը։

Օրինագծում նշվում է. «ՀՀ-ն, արտահայտելով ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած, բարեկեցիկ երկիր, հայտարարում է ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկը»:

Կողմ է քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ինչի մասին հայտարարել էր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Պատիվ ունեմ»- ը դեմ է քվեարկել, ինչի մասին քննարկումների ժամանակ հայտաարել էր խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, «Հայաստան»-ը քվեարկությանը չի մասնակցել։ Այս մասին էլ հայտարարել էր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Կարդացեք նաև

Back to top button