ԿարևորՄիջազգային

Լոնդոնը կգլխավորի Ուկրաինայի հարցով Ռամշտայնի ձևաչափով 26-րդ հանդիպումը

Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրող երկրների միջազգային կոալիցիայի հաջորդ նիստն առաջին անգամ նախագահելու է Մեծ Բրիտանիան, ոչ թե ԱՄՆ-ն։ «Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հելին փետրվարի 12-ին Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի նիստ է հրավիրում»,- X սոցիալական ցանցում հայտնել է ՆԱՏՕ-ում Միացյալ Թագավորության առաքելությունը:

Ռամշտայնի 26-րդ հանդիպումը տեղի կունենա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ, որտեղ կքննարկվեն Ուկրաինայի համար առաջնահերթությունները, ասվում է հայտարարության մեջ:

Ռամշտայնի ձևաչափը ստեղծվել է 2022 թվականի գարնանը՝ համակարգելու համար Կիևին տրվող ռազմական օգնությունը: Խմբի հանդիպումներն ավանդաբար նախագահում էր Միացյալ Նահանգները, մասնավորապես՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։ Այս ձեւաչափով 26-րդ հանդիպումը կլինի առաջինը Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո։

Ավելի վաղ The Times թերթը, վկայակոչելով իրազեկ աղբյուրները, հայտնել էր, որ Թրամփի վարչակազմը Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիին խնդրել է նիստ հրավիրել և նախագահել այն։

Հանդիպումը նախագահելուց ԱՄՆ-ի հրաժարվելը կարող է պայմանավորված լինել հանգամանքով, որ Թրամփի թիմը դեռ պաշտոնական դիրքորոշում չունի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը շարունակելու հարցում, թերթին հայտնել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան։ Մեկ այլ աղբյուր սա կապել է այն փաստի հետ, որ Պենտագոնի նոր ղեկավար Փիթ Հեգսեթը միայն վերջերս է ստանձնել իր պաշտոնը և նոր է «ծանոթանում» գործերին: Ակնկալվում է, որ փետրվարի 12-ին Հեգսեթը կմասնակցի հանդիպմանը :

Կարդացեք նաև

Back to top button