
Աստղաֆիզիկա, միջուկային ֆիզիկա և գիտական հետազոտությունների պատմությունը ԵՊՀ-ում սկսվում է 1922 թվականից՝ ֆիզիկայի ինստիտուտի հիմնադրմամբ: 1933 թվականին կարևոր իրադարձություն էր Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ստեղծումը՝ առանձին ֆիզիկայի և մաթեմատիկայի բաժիններով: Ֆիզիկայի ֆակուլտետում գործում էր նաև Վիկտոր Համբարձումյանի անվան ամբիոնը, որը փակվեց 2008 թվականին:
Աստղաֆիզիկական մասն ավելի փոքր էր, քան ամբողջ ամբիոնը՝ արձանագրում է ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Խաչատուր Ներկարարյանն՝ արձագանքելով մամուլի այն հրապարակումներին, որ ԵՊՀ-ում փակվել է Վիկտոր Համբարձումյանի անվան կենտրոնը։ Հստակեցնում է՝ այն ամբիոն էր, ոչ թե կենտրոն։ Հիշեցնում է ակադեմիկոսի անվան Աստղադիտարանի մասին։ Այժմ նույնպես փոփոխություններ են կատարվում։
Աստղաֆիզիկան միավորել են միջուկային ֆիզիկայի հետ, ձևավորել միջուկային ֆիզիկայի ու աստղաֆիզիկայի ամբիոն։ ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Խաչատուր Ներկարարյանն ընդգծում է․ «Ամբիոնների անվանակոչման հետ կապված ես վերապահումներ ունեմ։ Ամբիոնները կենդանի օրգանիզմ են ու կարող են շարունակական փոփոխությունների ենթարկվել։ Որոշ ժամանակ անց, եթե աստղաֆիզիկան կամ միջուկային ֆիզիկան բուռն զարգանան, նորից կարող են այդ ամբիոնները բաժանվել, դառնալ առանձին ամիբոններ։ Բացի այդ, գուցե գիտության զարգացումը բերի այլ բնույթի ամբիոնների ձևավորման»։

Պրոֆեսորն ընդգծում է՝ միացումը մեխանիկական չի լինում, երկու առանձին միավորները մեկտեղել են ու սահմանափակել մեկ տնօրենով․ «Բակալավրիատի ութ ծրագրերը մեծ էին, ժամանակակից պայմաներին չէին բավարարում։ Արդյունքում մենք բավարարվեցինք երեք ծրագրով՝ ֆիզիկա, ռադիոֆիզիկա ու համակակարգչային տեխնոլոգիաներ, ԱԲ ու տվյալների մշակումը ֆիզիկայում։ Ուսանողը ընդունվում էր այդ մասնագիտությամբ ու վերջ, այժմ կարող է որոշակի փոփոխություններ անել, եթե ցանկանում է մասնագիտությունը փոխել»։
Գոյություն ունեցող 11 ամբիոնները և 21 գիտական կենտրոններն ու լաբորատորիաները համակարգման կարիք ունեին։ Ուստի հերթական փոփոխությունն են կատարել, պարզապես մասամբ։ Ամբիոնների թիվը նվազել է, բովանդակությունը՝ հարստացել, ավելին, դրանք նախատեսվում է համապատասանեցնել ֆիզիկայի հետազոտական ինստիտուտի բաժնների գիտական բովանդակության հետ։
Այդ ընթացքում կձևավորվեն նաև գիտակրթական կենտրոններ: Այստեղ գիտություն-կրթություն կապը սերտ կլինի՝ ասում է պրոֆեսորը։ Հայաստանում հատկապես վերջին տարիներին գիտությունը զարգանում է՝ արձանագրում է պրոֆեսոր Ներկարարյանը։ Նաև թվարկում է, թե ինչ խնդիներ ուներ ֆիզիկան տարիներ շարունակ՝ սա գիտության այն ճյուղն է, որը միայն տեսական ուղղվածությամբ չի կարող զարգանալ։ Նորարական գիտությունը փորձարարության ու հետազոտության կարիք ուներ։ Երկար տարիներ այս հնարավորությունը չկար, ուստի զարգանում էր միայն ֆիզիկայի տեսական մասը, բայց սա գիտության զարգացման համար բավարար չէ։

ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ֆիզմաթ գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ռոման Ալավերդյանը ևս կարևորում է նոր սարք-սարքավորումների առկայությունը։ Երիտասարադ, ժամանակակից գիտնականը կարող է ֆինանսական խնդիրները լուծել։ Ծրագրերի մի մասը նաև արտերկում աշխատող գիտնականների ներգրավմամբ է իրականացվում։
Ժամանակակից ֆիզիկայում մրցունակ գիտական հոդվածն առնվազն 5-6 համահեղինակ է ունենում, ուստի մեկ գիտնականը տարվա ընթացքում 3-6 հոդված է ունենում։ Այն միջազգային չափանիշներին շատ մոտ է։ Կիրառական հատվածն առավել ակտիվ զարգանում է ռադիոֆիզիկայի մասով։
Զրուցակիցներս հիշում են, որ համագործակցություն մասնավորի հետ ունեն, բայց ավելի ինտենսիվ կարելի է շարունակել։ Գիտնականները վստահ են՝ ոլորտը Հայաստանում զարգանում է։ Խնդիրներն՝ աստիճանաբար լուծումներ ստանում։




