Հայագիտակ

Գուշակությունների ավանդույթը արհեստական բանականության ժամանակաշրջանում. «Հայագիտակ»

Դեռ վաղնջական ժամանակներից մարդիկ ձգտել են բազմազան միջոցներով գուշակել ապագան։ Հայ հեթանոսական աստվածներից՝ Տիրը նաև գուշակ էր։ Հին Հունաստանը նույնպես հայտնի էր իր գուշակության ավանդույթներով․ այնտեղ առանձնապես մեծ փառք էր վայելում Դելփյան պատգամախոսը, իսկ վիկինգների գլխավոր աստված Օդինն անգամ իր աչքը զոհեց, որպեսզի ստանա գուշակելու ընդունակություն։

Իսկ ի՞նչն է այսօր, 21-րդ դարում, զարգացած տեխնոլոգիաների դարաշրջանում, մղում մարդկանց գուշակությունների, կախարդանքների, երազահանության։

Բանասիրական գիտ․ թեկնածու, բանագետ Լուսինե Հայրիյանը մեկնաբանում է, որ մեր օրերում մարդ արարածը մենակ է, անընդհատ գտնվում է ստրեսային, լարված իրավիճակներում, ապագայի հանդեպ անվստահ է։ Բացի այդ, մարդիկ միշտ հետաքրքրվել են անդրաշխարհիկ կյանքով, փորձել են կապ հաստատել և գտնել իրենց հուզող հարցերի պատասխանը։ Լուսինե Հայրիյանն ասում է, որ գուշակությունը միշտ կլինի, քանի դեռ կա մարդկությունը։

Կարդացեք նաև

Back to top button