
ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ափսոսանք է հայտնել Վրաստանի պատվիրակության՝ ԵԽԽՎ-ում աշխատանքը դադարեցնելու որոշման համար։
«Սա վտանգում է երկխոսությունը, որը կարող է նպաստել Վրաստանում ժողովրդավարական չափանիշների առաջխաղացմանը», — ասել է նա:
Ավելի վաղ վեհաժողովը որոշել էր վավերացնել վրացական պատվիրակության հավատարմագրերը, սակայն կասեցրել էր նրա անդամների բազմաթիվ իրավունքներ և հայտարարել, որ ապրիլին կվերանայի որոշումը՝ հաշվի առնելով Վրաստանում «ժողովրդավարական հետընթացը» վերացնելու իշխանությունների քայլերը։
Տես նաեւ «Վրացական երազանքը» դադարեցրել է աշխատանքը ԵԽԽՎ-ում




