ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրաժարվել է չորեքշաբթի օրը հարյուր միլիարդավոր դոլարների օգնությունը կասեցնելու որոշումից՝ բախվելով իրավական խնդիրների և լուրջ քննադատության, հայտնում է Reuters-ը։
Երկուշաբթի ուշ երեկոյան Սպիտակ տան բյուջեի գրասենյակը դաշնային գործակալություններին հայտնել է, որ չեղյալ է հայտարարում այն հուշագիրը, որով դադարեցվում էին դրամաշնորհների և վարկերի վճարումները։
Նոր կարգադրությունն ընդունվել է դեմոկրատների ղեկավարած նահանգների գլխավոր դատախազների կողմից ներկայացված դատական հայցերի քննությունից առաջ։
Սպիտակ տան պաշտոնյան ասել է, որ որոշման չեղարկման միջոցով փորձ է արվում կասեցնել իրավական գործընթացը:
Դատական լսումները, այնուամենայնիվ, տեղի են ունեցել, և ԱՄՆ շրջանային դատավոր Ջոն ՄաքՔոնելն ասել է, որ հակված է ժամանակավորապես արգելափակել ԱՄՆ վարչակազմի որոշումը, թեև դա անմիջապես չի արել:
Այդուհանդերձ, որոշումը ժամանակավորապես արգելափակվել էր Վաշինգտոնի դաշնային դատավորի կողմից՝ մի շարք փաստաբանական խմբերի կողմից ներկայացված հայցի հիման վրա։
Ավելի վաղ Սպիտակ տունը հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, ըստ որի 90 օրով դադարեցվում է զարգացման նպատակներով օգնության տրամադրումն այլ երկրներին՝ գնահատելու համար այդ ծրագրերի համապատասխանությունը ԱՄՆ արտաքին քաղաքականությանը։




