Սուրճ ու սեր առավոտից

Հայոց բանակը՝ մեր հերոսների աչքերով. «Սուրճ ու սեր առավոտից»

Այս առանձնահատուկ օրվա՝ Բանակի օրվա առթիվ, հրավիրում ենք ձեզ միանալու «Սուրճ ու սեր» հաղորդման հատուկ թողարկմանը Հանրային ռադիոյի ուղիղ եթերում։

🇦🇲Հունվարի 28-ին՝ հաղորդավարներ Տիգրան Հարությունյանի և Լուսինե Մուրադյանի ընկերակցությամբ, կունենանք պատվավոր հյուրեր՝

  • Շահեն Բաբայան — 44-օրյա պատերազմի մասնակից, պարաբազկամարտում աշխարհի չեմպիոն
  • Սամվել Սարյան — ծանրամարտ, պատերազմի մասնակից

Տոնական մթնոլորտում կվայելենք լավ երաժշտություն, կլսենք հետաքրքիր պատմություններ, և կունենանք ուղիղ կապ մեր սիրելի ունկնդիրների հետ։

🎼Միացե՛ք մեզ այս տոնական եթերում, որտեղ սուրճի բույրը կխառնվի հայրենասիրության ոգուն, իսկ երաժշտությունը կհամեմի մեր զրույցը։

Կարդացեք նաև

Back to top button