ԿարևորՀասարակություն

ՊԵԿ-ը զգուշացնում է համացանցում շրջանառվող կեղծ տեղեկատվության մասին

Պետական եկամուտների կոմիտեն զգուշացնում է, որ համացանցում տարածվում է կեղծ տեղեկատվություն սոցիալական ծախսի փոխհատուցման վերաբերյալ։

«Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում տարածվում է կեղծ տեղեկատվություն՝ սոցիալական ծախսի փոխհատուցման վերաբերյալ։ Անհայտ մարդիկ սոցիալական ցանցում տարածում են տեղեկատվություն հետևյալ բովանդակությամբ` միաժամանակ կցելով վիրուս պարունակող հղում․

«Տղերք, ինչ-որ մեկը սոցիալական վճար է ստա՞ցել: Ինձ խորհուրդ է տվել գործընկեր եւ գումար արդեն հասել է իմ հաշվին. Եթե ինչ-որ մեկին դա պետք է, Դուք նույնպես կարող եք ստանալ այն»։

ՊԵԿ-ից հայտնում են, որ կոմիտեն նման տեղեկատվություն չի տարածել և այն չի համապատասխանում իրականությանը։

«Հորդորում ենք չբացել կցված հղումը` Ձեր իսկ անձնական տվյալների անվտանգության ապահովման նպատակով»,-ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ։

Կոմիտեն հորդորում է հետևել միայն ՊԵԿ պաշտոնական լրահոսին։

Կարդացեք նաև

Back to top button