Արդեն100 տարի

Թինա Սունդուկյանի հիշողությունները Գաբրիել Սունդուկյանի մասին․ «Գրեթե 100 տարի»

Հայկական ռադիոյի գանձարանում մի բացառիկ ձայնագրություն կա՝ արված 1967-ին:  Ժապավենի վրա Գաբրիել Սունդուկյանի աղջիկներից մեկի՝ Թինայի ձայնն է:

Ի՞նչ էր պատմում Մոսկվայի Փոքր թատրոնի դերասանուհի Թինա Սունդուկյանը իր հոր՝ Գաբրիելի և ընդհանրապես իրենց բազմանդամ ընտանիքի մասին սրանից 58 տարի առաջ:

Թինան պատմում էր, որ հայրը 53 տարեկան էր, երբ ինքը ծնվեց։ Հիշում է հորը որպես շատ քաղաքավարի և հումորով մարդու։ Սունդուկյանը նաև շուտ բռնկվող էր և բարկության պահին կարող էր պնակներ կոտրել։ Բայց մի քնքուշ խոսք, և նրա բարկությունն անմիջապես անցնում էր։

90-ամյա Թինան հիշում էր, որ իրենց տուն շատ էին գալիս հայ դերասաններ, որոնց նա չէր սիրում, քանի որ ամեն անգամ տուն մտնելով, նրանք կմճտում էին իր փափլիկ թուշիկները։

Ահա, Գաբրիել Սունդուկյանի դստեր այս և շատ ուրիշ հիշողություններ արձանագրված են 1967թ. ձայնագրված ժապավենի վրա։

Կարդացեք նաև

Back to top button