
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղուն այսօր նորընտիր նախագահ Ռեջեբ Թաիպ Էրդողանին է ներկայացրել հանրապետության 62- րդ կառավարության կազմը: «Միլիեթը» գրում է, որ արտգործնախարարի պաշտոնում Դավութօղլուն ներկայացրել է Մեվլութ Չավուշօղլուի թեկնածությունը:
Նա այս պահին Եվրոպայի հարցերով նախարարն է: Չավուշօղլուն նաև զբաղեցրել է ԵԽԽՎ նախագահի պաշտոնն ու այդ կարգավիճակով այցելել Հայաստան: Եվրոպական ամբիոնից թուրք դիվանագետը բազմիցս հանդես է եկել հակահայկական ելույթներով:
Ըստ Թուրքիայի սահմանադրության՝ կառավարությունը միանգամից չի կարող անցնել աշխատանքի։ Վարչապետը հնգօրյա ժամկետում պետք է ներկայացնի խորհդարանին իր ծրագիրը:
Սեպտեմբերի 6-ին Մեջլիսը պետք է քվեարկության դնի նախարարների նոր կաբինետին վստահության հարցը։




