ԿարևորՄիջազգային

Գլենդելը վերադառնում է բնականոն գործունեության. քաղաքապետ

Լոս Անջելեսում ավերիչ հրդեհներից հետո Գլենդել քաղաքը վերադառնում է բնականոն գործունեության, ինստագրամի իր էջում հայտնել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը:

«Ձեր ճկունության և մեր թիմերի նվիրվածության շնորհիվ մենք այժմ գտնվում ենք Արտակարգ իրավիճակների 3-րդ մակարդակում», — ասել է նա՝ դիմելով քաղաքի բնակիչներին, բիզնեսի սեփականատերերին և քաղաքի աշխատակազմին:

«Ձեր ուժը, միասնությունը և աջակցությունը անհավանական էին: Եկեք շարունակենք վերակառուցել, աջակցել միմյանց և ամրապնդել այն կապերը, որոնք Գլենդելը դարձնում են այդքան առանձնահատուկ: Մենք արտասովոր մարդկանց համայնք ենք, և միասին կարող ենք ամեն ինչ հաղթահարել»,- ասել է նա։

Կարդացեք նաև

Back to top button