
Հունվարի 11-ին ուկրաինական վեց ԱԹՍ-ներ հարվածել են Կրասնոդարի երկրամասի «Ռուսկայա» ճնշման կենտրոնին «եվրոպական երկրների գազի առաքումը դադարեցնելու նպատակով», այսօր հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Այս կայանն ապահովում է գազի մատակարարումը «Թուրքական հոսքին»։ Հունվարի 1-ից գազի ռուսական գազի արտահանումը Ուկրաինայի տարածքով դադարեցվել է եւ այժմ այն Եվրոպա կարող է հասնել միայն Թուրքիայով։
Բոլոր ԱԹՍ-ներ գրոհը ՀՕՊ կազմավորումների կողմից կասեցվել է, կայանի անձնակազմը չի տուժել, ավերածություններ չկան, հայտնում է գերատեսչությունը։




