Միացյալ Նահանգների գանձապետարանի արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC) ուրբաթ օրը մամուլի հաղորդագրությամբ կիսվել է, որ նոր պատժամիջոցներ են սահմանվելու Ռուսաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ։
Գրասենյակից հայտնել են, որ անհրաժեշտ է եղել իրականացնել «լայնածավալ գործողություններ»՝ ի կատար ածելու ռուսական էներգետիկ եկամուտներին հարվածելու Մեծ յոթնյակի պարտավորրությունը, ինչը ներառում է ռուսական երկու խոշոր նավթարտադրող ընկերության արգելափակումը:
«Այսօրվա գործողությունները նաև պատժամիջոցներ են սահմանում աննախադեպ քանակությամբ նավթ տեղափոխող նավերի նկատմամբ, որոնցից շատերը «ստվերային նավատորմի» մաս են կազմում, ռուսական նավթի առևտրականների, Ռուսաստանում տեղակայված նավթահանքերի ծառայություններ մատուցողների և էներգետիկ ոլորտի ռուս պաշտոնյաների նկատմամբ»,-ասված է մամուլի հաղորդագրության մեջ։
Միացյալ Թագավորությունը նույնպես միացել է Վաշինգտոնին՝ պատժամիջոցներ սահմանելով Ռուսաստանի երկու խոշորագույն նավթային ընկերությունների՝ «Գազպրոմ Նեֆտ»-ի և «Սուրգուտնեֆտեգազ»-ի նկատմամբ։




