1977թ. Ալբերտ Շահինյանի աշխատանքային հասցեն նույնն է՝ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա, միայն թե այն նախկինում ֆիզիկայի ինտիտուտ էր կոչվում։
Գիտնականն արձանագրում է՝ նորմալ միջավայրում հնարավոր չէ ձանձրանալ՝ մի քանի տասնամյակ շարունակ աշխատելով նույն վայրում։ Հիմնական փոփոխություններից առանձնացնում է խորհրդային տարիներին Մոսկվայից էին ֆինանսավորվում, խնդիրներ չունեին արագացուցչի աշխատեցնելու հետ կապված։

Գիտափորձեր էին կատարում։ Արագացուցչի համար հերթեր էին։ Ալբերտ Շահինյանն ու նույն լաբորատորիայից մի քանի գիտնական հետազոտություն են կատարել։
Թեման՝ Հայաստանի տնտեսությունում առաջատար համարվող հանքրադյունաբերության ոլորտն է։
Հայաստանում երկու տասնյակից ավել մետաղական հանքավայր է շահագործվում։ Գրեթե նույնքան էլ պոչամբար կա՝ գրանցված ու չգրանցված։ Բնապահպան մասնագետները պնդում են՝ պոչամբարում կուտակված պոչանքի ծավալները վտանգավոր են։ Դրանք լեցուն են թունավոր նյութերով ու փլուզման դեպքում կորուստներն անդառնալի են լինելու։
Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտնականները շրջակա միջավայրում և հանքարդյունաբերությունում ծանր մետաղների քանակական որոշման նոր տեխնոլոգիա են մշակում։


Սա ծանր մետաղների հայտնաբերման զգայուն մեթոդ է, որը թույլ է տալիս որոշել ծանր մետաղների պարունակությունը շրջակա միջավայրում և հանքարդյունաբերության օբյեկտներում, ժամանակին ախտորոշել վտանգավոր պրոցեսների ընթացքը, կանխել այդ պրոցեսները:
Մեթոդի առավելությունը բարձր զգայունությունը և առկա նյութերի հստակ տարանջատումն է։ Սա ըստ գիտնականների, հնարավորություն է տալիս նմուշում հայտնաբերել ծանր մետաղների փոքր կոնցենտրացիաներն ու դրանց չնչին փոփոխությունները կարճ ժամանակահատվածում։
Ալբերտ Շահինյանն Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի առաջատար գիտաշխատող է, գիտական խմբի ղեկավար։ Պատմում է․ ցանկանում են, որ իրենց կիրառական թեման զարգացում ունենա։

Գիտնականները նմուշը վերցնում են հանքարդյունաբերական վայրերին կից տարածքների հողից ու ջրից, տեղադրում լաբորատորիայում առկա էլեկտրոնային արագացուցչի ու ցիկլոտրոնի ֆոտոնային ու պրոտոնային փնջի տակ։
Գիտնականներն արձանագրում են, եթե գումարներ ու նոր սարք-սարքավորումներ լինեն, կարող են միջազգային չափորոշիչներին համարժեք հետազոտություններ անել։
Այս պահին էլ իրենց կատարած հետազոտությունները չեն զիջում միջազգային գործընկերների կատարած հետազոտություններին։




