ԿարևորՄիջազգային

Հռոմի պապը Սուրբծննդյան իր ամենամյա ուղերձում կոչ է արել դադարեցնել պատերազմն Ուկրաինայում և ազատ արձակել իսրայելցի պատանդներին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր ամենամյա սուրբծննդյան ուղերձն է հղել Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարից։ Հռոմի պապի ուղերձը՝ «Urbi et Orbi»՝ «Քաղաքին և աշխարհին», ամփոփումն էր այն խնդիրների, որոնց բախվել է աշխարհն այս տարի:

Ֆրանցիսկոս պապը կոչ է արել «բոլոր ազգերին» այս Սուրբ տարում քաջություն գտնել՝ «լռեցնելու կրակոցները և հաղթահարելու բաժանումները», որոնք պատուհասում են աշխարհը՝ Սուրբ Երկրից մինչև Ուկրաինա, Աֆրիկայից մինչև Ասիա:

Հռոմի պապը դատապարտել է Գազայում ստեղծված «ծայրահեղ ծանր» մարդասիրական իրավիճակը և պահանջել է ազատ արձակել իսրայելցի պատանդներին, որոնք դեռևս պահվում են Գազայում։

«Թող լռի զենքի ձայնը Մերձավոր Արեւելքում։ «Երբ ես մտածում եմ Բեթղեհեմի մսուրի մասին, ես մտածում եմ Պաղեստինի և Իսրայելի քրիստոնեական համայնքների մասին, հատկապես Գազայի սիրելի ժողովրդի մասին, որտեղ մարդասիրական իրավիճակը ծայրահեղ ծանր է»,- ասել է Ֆրանցիսկոսը:

«Թող կրակը դադարի, պատանդներն ազատ արձակվեն և օգնություն տրվի սովից ու պատերազմից հյուծված ժողովրդին»։

Պապը նաև կոչ է արել դադարեցնել կրակը պատերազմից տուժած Ուկրաինայում, հեշտացնել մարդասիրական օգնության հասանելիությունը սովից տուժած Սուդանում:

Վատիկանում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են Գերմանիայում Սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած վերջին հարձակումից հետո, որի հետևանքով հինգ մարդ է զոհվել:

Տես նաեւ Գերմանիայում Սուրբծննդյան տոնավաճառում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ․ հաղորդվում է 1 զոհի և 60 վիրավորի մասին

Կարդացեք նաև

Back to top button