ԿարևորՄիջազգային

Սիրիայում հազարավոր քրիստոնյաներ բողոքի ցույցի են դուրս եկել

Սիրիայում քրիստոնյաները բողոքում են տոնածառի այրման դեմ։ Սիրիայի նոր իշխանությունները հայտնել են, որ Դամասկոսում քրիստոնյաների տեղադրած տոնածառը հրդեհողները ձերբակալվել են, հայտնում է BBC-ին։

Հրդեհից հետո հազարավոր սիրիացի քրիստոնյաներ բողոքի ցույցեր են անցկացրել։ Դամասկոսի թաղամասերից մեկում նրանք խաչով և սիրիական դրոշներով դուրս են եկել փողոց, վանկարկել են. «Մենք մեզ կզոհենք հանուն մեր խաչի»։

Ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ գլխավոր հրապարակի տոնածառը հրկիզվել է հիմնականում քրիստոնյաներով բնակեցված Սկալբիա քաղաքում:

Տես նաեւ Սուրբծննդյան տոներին ընդառաջ Սիրիայի քրիստոնյաները զգուշանում են իսլամիստ նոր առաջնորդներից. Reuters

Սոցցանցերում հայտնվել են կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես են դիմակավորված զինված անձինք այրում ծառը։

Սիրիայում իշխանությունը ստանձնած «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումը, հայտարարել է, որ հրկիզման մեղավորները օտարերկրացի զինյալներ են, իշխանությունները նաեւ խոստացել է անհապաղ վերականգնել վնասված ծառը։

Կարդացեք նաև

Back to top button