Առանց տողատակի

Հայաստանի ֆինանսական համակարգը դիմակայուն է, ռիսկերը՝ հավասարակշռված․ «Առանց տողատակի»

Հայաստանի ֆինանսական համակարգը դիմակայուն է, ռիսկերը՝ հավասարակշռված. Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Հովհաննես Խաչատրյանը։

Լևոն Սարդարյանն ու ԿԲ փոխնախագահն ամփոփել են անցնող տարին, խոսել արտարժույթի փոխարժեքի, դրամա-վարկային քաղաքականության, գնաճի հաշվարկի նոր մեթոդի, դրա առանձնահատկությունների մասին։

Հովհաննես Խաչատրյանի խոսքով, 2024 թվականը կայուն տարի էր՝ տարբեր իմաստներով։ 2024 թվականը կավարտվի 2 տոկոսից փոքր-ինչ բարձր գնաճով, ինչը պակաս է թիրախային 4 տոկոսից։

ԿԲ փոխնախագահը նշել է, թե Ռուսաստանի դեմ սանկցիոն ռեժիմը խնդիրներ է հարուցում ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Հայաստանի համար, բայց առանց հատուկ միջամտության էլ հաջողվել է կառավարել ռիսկերը։ ԿԲ թիմի մոտ ստացվում է ադեկվատ արձագանքել ֆինանսական շոկերին։

Կարդացեք նաև

Back to top button