
Քրիստոնեադեմոկրատական միություն եւ Քրիստոնեասոցիալական միություն (ՔԴՄ/ՔՍՄ) պահպանողական դաշինքի նախկին պատգամավորներ Աքսել Ֆիշերն ու Էդուարդ Լինթները «ադրբեջանական գործով» մեղադրվում են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամներին կաշառելու նպատակով կաշառք ստանալու մեջ։
Գերմանիայի Բունդեսթագի երկու նախկին պատգամավորները կներկայանան Մյունխենի Բարձրագույն շրջանային դատարան՝ այսպես կոչված «ադրբեջանական գործի» հետ կապված կաշառակերության մեղադրանքով, DW-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 13-ին հայտարարել է դատարանի ներկայացուցիչը։ Münchner Merkur թերթը, վկայակոչելով նրա խոսքերը, գրել է, որ գործընթացը պետք է սկսվի հունվարի 16-ին։
Ակսել Ֆիշերը մեղադրվում է կաշառակերության մեջ, Էդուարդ Լինտները՝ ԵԽԽՎ–ում Ադրբեջանի օգտին որոշումների վրա ազդելու համար ընտրված պաշտոնյաներին կաշառելու մեջ։ Երկու կասկածյալներն էլ հերքում են իրենց մեղքը։
Հետաքննության տվյալներով Լինթները 2016 թվականին 19 կեղծ ընկերությունների միջոցով ստացել է մի քանի միլիոն եվրո։ Քննիչները կարծում են, որ այդ գումարի մի մասը նա փոխանցել է վեհաժողովի մյուս պատգամավորներին, որոնք պետք է ազդեին իրեն անհրաժեշտ որոշումների ընդունման վրա։
Ֆիշերն էլ Ադրբեջանին ձեռնտու ելույթներ է ունեցել և գաղտնի փաստաթղթեր ուղարկել։ Փոխարենը՝ 2016թ.–ին 21800 եվրոյի կաշառք է ստացել։
Էդուարդ Լինտները dpa գործակալությանը տված մեկնաբանությունում կաշառակերության մեջ իր մեղադրանքն անվանել է «լիակատար անհեթեթություն»։ Լինթների խոսքով՝ պատգամավորական ժամկետն ավարտելուց հետո որպես լոբբիստ է գործել, որպեսզի Լեռնային Ղարաբաղը ճանաչվի Ադրբեջանի տարածք, ինչը «ճշմարիտ է միջազգային իրավունքի տեսանկյունից»։ Դրա համար Բաքուն վճարել իր ընկերություններին, սակայն, ըստ Լինթների, ինքը այլ պատգամավորների գումար չի փոխանցել ։
Աքսել Ֆիշերը dpa-ի հետ զրույցում նույնպես հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքները «ճիշտ չեն» և հավելել, որ «ուրախ է, որ երեք տարի անց դատախազությունը վերջապես ներկայացրել է իր փաստաթղթերը դատարան և պատմել», թե ինչում են կասկածում իրեն։




