
Հարավային Կորեայի խորհրդարանը 204 ձայնով կողմ է քվեարկել երկրի նախագահի իմպիչմենտին։ Սա իմպիչմենտ հայտարարելու երկրորդ փորձն է՝ դեկտեմբերի 7-ին իշխող «Քաղաքացիական ուժ» կուսակցությունը բոյկոտել էր քվեարկությունը։
Հարավային Կորեայի քաղաքական ճգնաժամը սկսվեց դեկտեմբերի սկզբին, երբ նախագահ Յուն Սոկ Յոլը 1979 թվականից ի վեր առաջին անգամ անսպասելիորեն հայտարարեց ռազմական դրություն և անհրաժեշտ համարեց պաշտպանել սահմանադրական կարգը «կոմունիստական ուժերից» և ԿԺԴՀ-ի սպառնալիքներից:
Ռազմական դրություն հայտարարելուց գրեթե անմիջապես հետո 190 պատգամավոր ներխուժեց խորհրդարան և արգելափակեց նախագահի որոշումը։ Յուն Սոկ Յոլը ստիպված եղավ չեղարկել ռազմական դրությունն այն սահմանելուց վեց ժամ անց:
Հիմա հերթը Սահմանադրական դատարանինն է. դատարանը պետք է որոշի՝ հաստատե՞լ իմպիչմենտը, թե՞ Յուն Սոկ Յոլին վերականգնել իր պաշտոնում ։ Գործի քննությունը կարող է տևել մինչև 6 ամիս։
Բայց արդեն ակնհայտ է, որ նախագահը առանց պայքարի չի հեռանա։
Ինքը՝ Յուն Սոկ Յոլը, մի քանի օր առաջ կրկնել է, որ իր քայլը սխալ չի համարում և հերքել է իրեն ուղղված մեղադրանքները։
Նա խոստացել է պայքարել մինչև վերջ՝ ընդդիմությանը մեղադրելով «իմպիչմենտների չարաշահման մեջ»։
«Անկախ այն բանից՝ ինձ իմպիչմենտի կենթարկեն, թե քննության տակ կհայտնվեմ,
ազնվորեն կշարունակեմ դիմակայել դրան», — ասել է Յուն Սոկ Յոլը իր վերջին ուղերձում:




