ԵԱՏՄ շրջանակներում տրանսպորտային և լոգիստիկ ներուժի զարգացումն առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար, Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
««Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ենթադրում է մի շարք տրանսպորտային և կապի ուղիների ստեղծում և արդիականացում: Հայաստանի Հանրապետության նախաձեռնած այս նախագիծը, ի վերջո, բարենպաստ պայմաններ կստեղծի բոլոր շահագրգիռ պետությունների միջև տրանսպորտային, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար՝ հիմնված երկրների ինքնիշխանության և իրավասության, ինչպես նաև իրավահավասարության և փոխադարձության սկզբունքի վրա», — նշել է Փաշինյանը:
Նա ևս մեկ անգամ հաստատել Հայաստանի Հանրապետության փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը՝ ուղղված Եվրասիական տնտեսական միության գործունեության արդյունավետության և գործնական արդյունքների բարձրացմանը։