Մասնագիտություն

Նյութագիտություն․ ապագայի մասնագիտություն, որ փոխում է աշխարհը․ «Մասնագիտություն»

Եթե ցանկանում եք բացահայտել նյութագիտության գաղտնիքները, ապա այս մասնագիտությունը Ձեզ համար է: Գործընթացը հետաքրքիր է և, որ ամենակարևորն է, ձեր բացահայտումները մեծ օգուտ կտան մարդկությանը:

Այսօր կխոսենք աշխատաշուկայի պահանջներին համահունչ և միջազգային արդիական չափորոշիչներին համապատասխան մշակված մի յուրահատուկ մասնագիտության մասին, որը լուծում է մարդկության համար կարևոր, անհրաժեշտ ամենատարբեր խնդիրներ:

Մենք ամենուր և մեր գործունեության ամենատարբեր բնագավառներում բախվում ենք նյութերի հետ, մինչդեռ ժամանակին համահունչ ապրելու համար մարդկության համար  անչափ կարևոր է ճանաչել այն, ինչ մեզ շրջապատում է:

Գիտության միջառարկայական յուրահատուկ ճյուղը՝ նյութագիտությունը, թույլ կտա ճանաչելու, հասկանալու և ուսումնասիրելու շրջակա միջավայրում գտնվող նյութը, իսկ ոլորտի ձեռքբերումները կդառնան գիտության շարժիչ ուժն  ու մարդկության բարօրության գրավականը:

 Նյութագետները կարող են արդյունավետ գործունեություն ծավալել ամենատարբեր ոլորտներում. մեքենաշինական, մետաղամշակման, միկրոէլեկտրոնիկայի, հանքարդյունաբերության, քիմիական և սննդի արտադրության, կենսաբժշկական նյութերի, դեղերի և կոսմետիկական միջոցների արտադրության, բնապահպանության, գյուղատնտեսության և հարակից այլ ոլորտներում:

 Զրույց Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, «Նյութագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար Արմեն Գալստյանի հետ:

Կարդացեք նաև

Back to top button