ԿարևորՄշակույթ

«Խոսող կտավներ». ներկայացված են Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի խանջյանական նկարազարդումները

Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում ստեղծվել են Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի՝ Գրիգոր Խանջյանի 9 պատկերազարդումների շոշափելի կրկնօրինակներ: Տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների համար այդպիսով հասանելի են դարձնել խանջյանական նկարազարդումները:

Ներառական այդ նախագծի շնորհանդեսը տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում։

«Շոշափելի նկարը կտավի ռելիեֆային պատկերն է, որը ստեղծվում է հիպոալերգեն պլաստիկից։ Շոշափելի պատկերազարդն ապահովված է՝

  • տիֆլոմեկնաբանությունով (կտավի ձայնային նկարագրություն. զուգահեռ ընթերցվում է «Անլռելի զանգակատուն» պոեմի այն հատվածը, որը ներկայացված է պատկերում),
  • QR-կոդով՝ YouTube-յան ալիքում տեղադրված տիֆլոմեկնաբանությունների հղումով,
  • համապատասխան երաժշտությամբ:

Նախագծի հնչյունային ռեժիսորն է Վահան Նահապետյանը, որը, պատկանելով նախագծի թիրախային խմբին, հանդես է գալիս նաև որպես «Խոսող կտավներ» նախագծի գլխավոր փորձագետ։

Նախագծի արդյունքում ստեղծված «Անլռելի զանգակատուն» պոեմի պատկերազարդների շոշափելի պատճենները փոխանցվելու են Հայաստանի ազգային պատկերասրահին՝ շոշափելի կատալոգի տեսքով:

Ծրագիրն իրականացրել է «Սարեր» մշակութային ՀԿ-ն:

Ծրագիրն իրականացվել է Կոմիտասի ծննդյան 155 և Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների շրջանակում:

Կարդացեք նաև

Back to top button