
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության տարեկան միջոցառումների ցանկով անցկացվել է «Ռաֆայել Վահանյանի գավաթ» շախմատի մրցաշարը:

Հրավիրյալների թվում են եղել ոչ վաղ անցյալի լեգենդար շախմատիստներ, ովքեր ժամանակին Ռ․Վահանյանի հետ միասին պայքարել են շախմատային գահի համար։

Մասնակիցները մրցել են շրջանային մրցակարգով` ինչպես արագ, այնպես էլ կայծակնային շախմատում:

Երկու մրցաշարերի հանրագումարում հաղթող է դարձել միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը, ով հանդես է եկել առանց պարտության՝ 28 հնարավորից վաստակելով 21 միավոր։
Երկրորդ հորիզոնականը 16.5 միավորով զբաղեցրել է շվեդ գրոսմայստեր Ուլֆ Անդերսոնը:
Լավագույն եռյակը 16 միավորով եզրափակել է գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը:

Միջազգային գրոսմայստերները նշել են, որ մրցաշարը կազմակերպված էր միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապատասխան, և հույս հայտնել, որ այն կդառնա ավանդական։




