Էկոսֆերա

Հանքարդյունաբերության ազդակիր համայնքների կանայք խոցելի են․ առողջական և սոցիալական խնդիրների ահազանգ․ «Էկոսֆերա»

Համաձայն վիճակագրական տվյալների՝ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի աշխատակիցների միայն 6.5 տոկոսն են կանայք։

  • Ի՞նչ խնդիրների մասին են ահազանգել հանքարդյունաբերության ազդակիր համայնքների կանայք։
  • Ինչո՞ւ են կանայք ավելի խոցելի հանքարդյունաբերական համայքներում։

Կանանց կյանքի որակի վրա հանքարդյունաբերության ազդեցությունը պարզելու համար «Հաջողակ կին» երիտասարդական ՀԿ-ն հետազոտություն է անցկացրել Լոռու մարզի մի քանի համայնքներում՝ Ախթալա, Ալավերդի, Շնող, Թեղուտ Մեծ Այրում։ Կազմակերպության նախագահ Հռիփսիմե Քոչարյանը, խոսելով հետազոտության արդյունքներից, նշեց, որ թիրախային խումբ ընտրել են երկու տարիքային խմբի կանանք՝ 18-35 տարեկան ու 36 տարեկանից բարձր։ Նրանց հետ ունեցել են հարցազրույցներ, քննարկումներ։

«Առաջինը մինչև 35 տարեկան կանանց մոտ առկա վերարտադրողական խնդիրներն են, դրանց մասին նշվել է բոլոր համայնքներում, բոլոր տարիքային խմբերում։ Շատ հաճախ նկատվում են հղիության ընդհատումներ, մեռելածնության դեպքեր, ոչ առողջ հղիություն․․․»։

Հետազոտվել են կանանց ընկալումները և մտահոգությունները հանքարդյունաբերության ոլորտի խնդիրների վերաբերյալ։ Իրավապաշտպան, Լոռու մարզից «Համայնքային համախմբում և աջակցություն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանն ընդգծեց, որ հանքարդյունաբերության հետևանքով հողի, օդի աղտոտվածությունը քաղաքացիների մոտ առաջացրել է տարատեսակ խնդիրներ, ոչ միայն առողջապահական, այլև՝ սոցիալական բնույթի։

Ըստ Դուլգարյանի այս հետազոտությունը փաստում է, որ Հայաստանում այս ուղղությամբ անհրաժեշտություն կա իրականացնելու  գիտական մակարդակով հետազոտություն։

Մյուս կողմից սոցիալական խնդիրները։ Թվում է, թե հանքարդյունաբերական համայնքներում բնակիչները քիչ թե շատ ավելի լավ պետք է ապրեն, քան մյուս համայնքներում, հաշվի առնելով այն, որ կան աշխատատեղեր։ Սակայն ՀԿ ներկայացուցիչների խոսքով՝ իրավիճակն այլ է։

Մեծ Այրում գյուղում ապրում է շուրջ 1000 բնակիչ, հանքարդյունաբերության ոլորտում, ըստ Դուլգարյանի, աշխատում է շուրջ 25 մարդ, սակայն պոչամբարի ազդեցությունը բոլորն են կրում։

Կարդացեք նաև

Back to top button