ԿարևորՄիջազգային

Նեթանյահուն նախարարների հետ կքննարկի Լիբանանում հրադադարի համաձայնագիրը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հատուկ հեռուստաուղերձում ասել է, որ որոշել է Լիբանանում հրադադարի պլանը ներկայացնել երկրի ռազմաքաղաքական կաբինետի քննարկմանը։

«Այսօր երեկոյան կաբինետին եմ ներկայացնում Լիբանանում հրադադարի ծրագիրը: Այս զինադադարի տևողությունը կախված է նրանից, թե ինչ կլինի: Միացյալ Նահանգների հետ լիարժեք համագործակցությամբ մենք պահպանում ենք ռազմական գործողությունների լիակատար ազատությունը: Եթե Հեզբոլլահը խախտի պայմանավորվածությունները և փորձի զինվել, մենք կհարձակվենք, եթե Հեզբոլլահը փորձի վերսկսել ահաբեկչական գործողությունները մեր սահմանի մոտ կամ հրթիռ արձակել, մենք կհարձակվենք»,- ասել է նա։

Ըստ Նեթանյահուի, Իսրայելը «խստորեն կպահպանի համաձայնագիրը և խստորեն կարձագանքի ցանկացած խախտման»։ Կառավարության ղեկավարը հրադադարին համաձայնություն տալու որոշումը բացատրել է երեք հիմնական նկատառումներով.

«կենտրոնանալ իրանական սպառնալիքի վրա, համալրել սպառազինությունները և վերականգնել ուժերը, մեկուսացնել ՀԱՄԱՍ-ին [Գազայի հատվածում մնացած արմատական ​​պաղեստինյան ուժերին]»:

Դիմելով իսրայելցիներին՝ նա խոստացել է, որ երկրի իշխանությունները «կավարտեն ՀԱՄԱՍ-ի լիկվիդացումը»։

«Մենք կվերադարձնենք բոլոր պատանդներին, կապահովենք, որ Գազայի հատվածն այլևս երբեք չսպառնա Իսրայելին, նաև կապահովենք հյուսիսցիների անվտանգ վերադարձը տուն: Պատերազմը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել բոլոր նպատակներին, ներառյալ հյուսիսցիների անվտանգ վերադարձը: Եվ ուզում եմ ձեզ ասել, որ «դա տեղի կունենա այնպես, ինչպես եղավ հարավում», — վստահեցրել է Նեթանյահուն:

Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահի» միջև մարտերին վերջ տալու համար առաջարկվում է 60-օրյա զինադադար:

Կարդացեք նաև

Back to top button