ԿարևորՄիջազգային

Թրամփի դեմ քրեական հետապնդումները դադարեցվում են

Կոլումբիայի շրջանային դատավոր Տանյա Չուտկան բավարարել է ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու հատուկ դատախազ Ջեք Սմիթի միջնորդությունը։ Թրամփը մեղադրվում էր 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկելու փորձի մեջ։

Դատախազ Սմիթը հայտարարել է, որ գործը պետք է փակվի արդարադատության նախարարության քաղաքականության պատճառով, որն արգելում է գործող նախագահի դատական հետապնդումը։

«Ամերիկյան ժողովուրդը վերընտրել է նախագահ Թրամփին Ամերիկան կրկին մեծ դարձնելու ճնշող մանդատով։ Ամերիկացի ժողովուրդը եւ նախագահ Թրամփը ցանկանում են անմիջապես վերջ տալ մեր արդարադատության համակարգի քաղաքական օգտագործմանը, եւ մենք անհամբեր սպասում ենք մեր երկրի միավորմանը»,- հայտարարել է Թրամփի ներկայացուցիչ Սթիվեն Չունգը (նոր վարչակազմում նա լինելու է հաղորդակցությունների գծով տնօրեն)։

Թրամփը խոստացել էր պաշտոնն ստանձնելու անմիջապես հետո հեռացնել դատախազ Սմիթին։  Բի Բի Սի-ին հայտնում է, որ Սմիթը նախատեսում է հաջորդ դարի հրաժարական տալ։

Դաշնային նախկին դատախազ Նիմա Ռահմանին ասել է, որ հենց Թրամփը հաղթեց նախագահական ընտրություններում, «նրա քրեական խնդիրներն անհետացան»։ «Բոլորին է հայտնի, որ գործող նախագահը չի կարող պատասխանատվության ենթարկվել»,- ասել է նա։

Կարդացեք նաև

Back to top button