ԿարևորՄիջազգային

Հնդկաստանը սկսել է Pinaka հրթիռային համակարգերի մատակարարումը Հայաստանին. ANI News

Հնդկաստանը սկսել է Pinaka հրթիռային համակարգերի մատակարարումը Հայաստանին` հայտնում է ANI News-ը։

Աղբյուրի համաձայն՝ DRDO-ի կողմից մշակված հրթիռային կայանների մատակարարումները սկսվել են մոտավորապես այն ժամանակ, երբ Հնդկաստանը սկսել է Հայաստանին մատակարարել նաև «Ակաշ» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգը։ Պաշտպանական աղբյուրներից ANI-ին հայտնել են, որ առաջին խմբաքանակն արդեն առաքվել է Հայաստան։ Pinaka հրթիռային կայանները բարձր արդյունավետությամբ համակարգեր են, որոնք կարող են հարվածել ավելի քան 80 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների:

DRDO-ն վերջերս իրականացրել է կառավարվող Pinaka հրթիռների կարևոր փորձարկում։ Զենքի այս համակարգի ձեռքբերմամբ հետաքրքրված է նաև Ֆրանսիան։

Հայկական կողմը լուրը չի մեկնաբանել։

Կարդացեք նաև

Back to top button