ԿարևորՄիջազգային

Իսրայելը Գազա քաղաքի արևելյան արվարձանի բնակիչների տարհանման համար նոր հրաման է տվել

Պաղեստինցի բժիշկները հայտնել են, որ իսրայելական զինվորականները Գազայի արևելյան արվարձանի բնակիչների տարհանման համար նոր հրաման են տվել՝ առաջացնելով տեղահանումների նոր ալիք:

Իսրայելի բանակի խոսնակը X-ում հրապարակել է Շեջայա արվարձանի բնակիչներին տարհանելու մասին հրամանը՝ մեղադրելով պաղեստինցի գրոհայիններին, որոնք հրթիռներ են արձակել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող այդ խիտ բնակեցված շրջանից:

«Ձեր անվտանգության համար պետք է անհապաղ տեղաշարժվեք դեպի հարավ»,- ասվում է գրառման մեջ։ Շաբաթ օրը հրթիռակոծման պատասխանատվությունը ստանձնել էր ՀԱՄԱՍ-ի զինված թեւը, որը հայտարարել է, որ իր թիրախում եղել է սահմանի վրա գտնվող իսրայելական բանակի բազան:

Սոցիալական ցանցերում և պաղեստինյան լրատվամիջոցներում տարածված կադրերում ​​երևում է, որ բնակիչները Շեջայայից հեռանում են սայլերով և ռիկշաներով:

Թիրախային շրջաններում ապրող ընտանիքները սկսել են լքել իրենց տները շաբաթ երեկոյան, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել են պաղեստինյան լրատվամիջոցները.

Գազայի 2,3 միլիոն բնակիչները, որոնց մեծ մասը բազմիցս տեղահանվել է, տուժել են նաև ձմեռային հորդառատ անձրևից։ Ճամբարներում հեղեղվել են հարյուրավոր վրաններ:

Պաղեստինի քաղաքացիական արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ հազարավոր տեղահանված մարդիկ դոնորներից նոր վրաններ են խնդրել:

Կարդացեք նաև

Back to top button