ԿարևորՍպորտ

Ֆրանսիական ֆուտբոլի աստղ Օլիվյե Ժիրուն աճուրդի է հանել մարզաշապիկը՝ հայերին աջակցելու համար

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Լոս Անջելես» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Օլիվյե Ժիրուն աճուրդի է հանել իր խաղաշապիկներից մեկը՝ սատարելու Chrétien d’Orient կազմակերպությանը, որն աջակցում է հալածվող քրիստոնյաներին, այդ թվում՝ հայերին:

Մարդասիրական քայլերով հայտնի Օլիվյե Ժիրուն հերթական անգամ իր աջակցությունն է հայտնել հալածվող քրիստոնյաներին, մասնավորապես Հայաստանում։ Աճուրդի հանելով մարզաշապիկը, որը նա կրել է իր ներկայիս «Լոս Անջելես» ֆուտբոլային ակումբի խաղում, նա շարունակում է ցուցադրել իր հոգևոր և մարդասիրական նվիրվածությունը, գրում է Le Parisien-ը։

2023 թվականի սեպտեմբերի 25-ին ԱՄՆ գավաթի եզրափակչի ժամանակ կրած մարզաշապիկը նշանակալի խորհրդանշական արժեք ունի, քանի որ թիմն այդ օրը հաղթել է առաջնությունը։

Ի պաշտպանություն Chrétien d’Orient-ի նոյեմբերի 20-ին կազմակերպված աճուրդի ողջ հասույթը կուղղվի՝ օգնելու արևելքում հալածվող քրիստոնյաներին։ Ժիրուն իր սոցիալական ցանցերում հայտարարել է. «Երջանիկ եմ այս նոր տիտղոսը նվաճելու համար և գիտեմ, որ այս նվիրատվությունը կօրհնի մեր բոլոր հալածված եղբայրներին և քույրերին, ովրոնք այսօր աջակցության կարիք ունեն»։

2023 թվականին հայտնի ֆուտբոլիստն աճուրդի էր հանել 2022 թվականի Աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ կրած իր մարզաշապիկը։ Հանգանակված ողջ գումարը՝ 35,000 եվրոն, նա ուղղել էր՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հայերին։

Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Մայք Մաինյանը նույնպես միացել է այս համերաշխության շարժմանը՝ ցույց տալով, թե ինչպես ֆուտբոլային աշխարհը կարող է միավորվել հումանիտար և հոգևոր նպատակների շուրջ։

Կարդացեք նաև

Back to top button