ԿարևորՄիջազգային

Իրանը կարող է գործարկել «զգալի քանակությամբ նոր ցենտրիֆուգներ»

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը (AEOI) կշահագործի ուրանի հարստացման նոր ցենտրիֆուգներ. Թեհրանն այսպես է պատասխանում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (IAEA) կառավարիչների խորհրդի երեկ՝ նոյեմբերի 21-ին ընդունած «հակաիրանական բանաձևին»։

«Իրանի տարբեր մակարդակների համապատասխան կառույցները նախկինում նախազգուշացրել են, որ առճակատմանն ուղղված ցանկացած միջոցի ձեռնարկումը և IAEA-ի Կառավարիչների խորհրդի օգտագործումը անօրինական, քաղաքական դրդապատճառներով հայտարարություններ քարոզելու համար, պատասխան միջոցների կենթարկվեն»,- ասված է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության և AEOI համատեղ հայտարարության մեջ:

AEOI-ի ղեկավարն արդեն կարգադրել է ձեռնարկել համապատասխան միջոցներ, այդ թվում՝ գործարկել տարբեր տեսակի նոր առաջադեմ ցենտրիֆուգների զգալի քանակություն, իմանում ենք Իրանի ԱԳՆ-ի Telegram ալիքում տեղադրված հրապարակումից։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհուրդը նախօրեին բանաձեւ է ընդունել, որով դատապարտում է Իրանին միջուկային հարցում գործակալության հետ լիարժեք համագործակցության ձախողումը։ Բանաձեւը մշակել են Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան՝ ԱՄՆ-ի աջակցությամբ։

Նշվում է, որ IAEA-ն Իրանին կոչ է արել «տեխնիկապես արժանահավատ բացատրություններ» տալ Թեհրանի մերձակայքում գտնվող երկու տեղամասերում՝ Վարամինում և Թուրկուզաբադում վերամշակված ուրանի մասնիկների առկայության մասին:

Բացի այդ, բանաձեւը կոչ է անում Իրանին ՄԱԿ-ի դիտորդ մարմնին հայտնել միջուկային նյութի գտնվելու ներկա վայրը՝ IAEA-ի տեսուչների համար ապահովելով իրանական միջուկային բոլոր օբյեկտների հասանելիությունը:

Բանաձևը նաև պահանջում է, որ IAEA-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին պետք է մինչեւ 2025 թվականի գարուն տրամադրի Իրանի միջուկային ծրագրի թարմացված գնահատականը:

Կարդացեք նաև

Back to top button